related topics
Գերմանական Focus շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբերտ Շնայդերը հայտարարել է, որ պարբերականը միտում չի ունեցել վիրավորելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ արտահայտության մեջ օգտագործելով «շուն» բառը: Այս մասին ասվում է շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում: Գերմանիայում Ռուսաստանի մամուլի ատաշե Դենիս Միքերինը հաղորդել է, որ Շնայդերը զանգահարել է ռուսական դիվանագիտական առաքելություն և անձամբ «ընդունել է իր ընտրած արտահայտության ոչ կոռեկտ լինելը և ներողություն է հայտնել»: