Հայ մարմնամարզիկները՝ աշխարհի գավաթի խաղարկությունում

16-09-2017 11:36

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 16-17-ը Փարիզում մասնակցում է  աշխարհի գավաթի խաղարկության փուլին։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմի կազմում ընդգրկել է Վահագն Դավթյանին (օղակներ), Հարություն Մերդինյանին (նժույգաթափեր) եւ Արթուր Դավթյանին (բազմամարտ)։ Նախքան աշխարհի առաջնությունը սա եւս մեկ նախապատրաստական փուլ է մեր մարմնամարզիկների համար։ Գավաթի խաղարկությունից հետո Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է  անցկացնելու Փարիզում։ Սեպտեմբերի 27-ին մեր թիմը Ֆրանսիայի մայրաքաղաքից կմեկնի Մոնրեալ՝ մասնակցելու տարվա գլխավոր ստուգատեսին։ Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 2-8-ը։  

1in.am
16-09-2017 11:36