Facebook-ը Կոնգրեսից թաքցրել է տվյալների մի մասը՝ ընտրությունների վրա ազդելու փորձի մասին

16-09-2017 00:03

Facebook ամերիկյան ընկերությունը Կոնգրեսին տրամադրել է միայն տեղեկատվության մի մասը՝ սոցցանցում գովազդային հայտարարությունների կողմնակի ֆինանսավորման մասին, որի նպատակն էր ազդել ԱՄՆ-ում 2016թ. նախընտրական արշավի ընթացքի վրա: Սոցցանցի ղեկավարությունը Կոնգրեսին տրամադրել է ավելի քիչ տեղեկատվություն, քան հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ապարատին: Այս մասին ասվում է The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում: Ինչպես գրում է հոդվածագիրը՝ Facebook-ի նման պահվածքի պատճառը հավանաբար այն է, որ ընկերությունը չի ցանկացել խանգարել «ռուսական գործը» վարող Մյուլլերի թիմին, ինչպես նաև մտավախությունը, որ Կոնգրեսի հետ չափից ավելի փոխգործակցությունը հղի է քաղաքացու անձնական կյանքի անձեռնմխելիության ոլորտում ԱՄՆ օրենքների խախտումով:

1in.am
16-09-2017 00:03