Անկարան սեպտեմբերի 22-ին կհայտնի իր գործողությունների ծրագիրը՝ կապված Իրաքյան Քրդստանի հանրաքվեի հետ

16-09-2017 00:26

Իրաքում քրդական ինքնավարության անկախության հանրաքվեի հետ կապված իր գործողությունների ծրագրի մասին Թուրքիան կհայտարարի սեպտեմբերի 22-ին՝ Ազգային անվտանգության խորհրդի և նախարարների կաբինետի նիստից հետո: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Բաղդադում հանրաքվեն անօրինական են համարում: Հանրաքվեի անցկացմանը դեմ է քվեարկել Իրաքի խորհրդարանը: «Բարզանիի որոշումը, որը հրաժարվել է չեղարկել հանրաքվեն, շատ վատն է: Հայտնի է մեր զգայունությունը Իրաքի (որի հետ մենք ունենք 350 կմ-անոց սահման) տարածքային ամբողջականության պահպանման հարցի նկատմամբ: Մենք սրա հետ կապված մեր գործողությունների ծրագրի մասին կհայտարարենք սեպտեմբերի 22-ին՝ Ազգային անվտանգության խորհրդի և նախարարների կաբինետի նիստից հետո»,- հայտարարել է Էրդողանը Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Իրանը և Թուրքիան պաշտպանում են իրաքյան իշխանությունների դիրքորոշումը, որոնք հանդես են գալիս հանրաքվեի դեմ: «Այնտեղ ապրում են թուրքմեններ, արաբներ: Եթե դուք չպետք է նրանց ուշադրություն դարձնեք և սպառնաք Իրաքի տարածքային ամբողջականությանը, ապա բոլորը չէ, որ դա կպաշտպանեն»,- հավելել է Էրդողանը:

1in.am
16-09-2017 00:26