ԱՄՆ-ում ավտոշոուի ժամանակ մեքենան մխրճվել է հանդիսականների բազմության մեջ. կան վիրավորներ

17-09-2017 09:38

Առնվազն 11 մարդ է տուժել ամերիկյան Բոյսե քաղաքում (Այդահո նահանգ) ավտոշոուի ժամանակ հանդիսականների բազմության մեջ ավտոմեքենայի խրճվելու հետևանքով։ Այս մասին հաղորդվում է քաղաքային ոստիկանության կայքում, փոխանցում Idaho Statesman-ը։ Նշվում է, որ Cars and Coffee ավտոշոուի մասնակից մոխրագույն Porsche-ի վարորդը մեծ արագություն է զարգացրել և կորցրել կառավարումը։ Ներկայում ոստիկանության աշխատողները միջադեպի հանգամանքների վերաբերյալ հետաքննություն են անցկացնում և հարցաքննում մեղավորին։

1in.am
17-09-2017 09:38