Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Մարիա» արևադարձային փոթորիկը

17-09-2017 00:31

Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավային Ամերիկայի և Կարիբյան ծովի ափերին ձևավորվել է «Մարիա» արևադարձային փոթորիկը։ Այս մասին հայտնում է Փոթորիկների նախազգուշացման ամերիկյան կենտրոնը։ Նշվում է, որ փոթորիկը ներկա պահին շարժվում է արևմտյան ուղղությամբ՝ մոտ 32 կմ/ժամ արագությամբ։ Օդերևութաբանները հանդես են եկել փոթորկի ուժեղացման մասին կանխատեսմամբ։ Կենտոնի տվյալներով՝ հաջորդ շաբաթվա սկզբին «Մարիայի» ուժը կսաստկանա և այն կհարվածի Կարիբյան ծովի կղզիներին։ Շաբաթվա կեսերին «Մարիան» կարող է հասնել Վիրջինյան կղզներ և Պուերտո-Ռիկո։

1in.am
17-09-2017 00:31