Հայ ձյուդոիստը 3-րդ է Եվրոպայում

17-09-2017 13:30

Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում 90 կգ քաշային կարգում Գրիգոր Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Երրորդ տեղի համար գոտեմարտում հայ ձյուդոյիստը հաղթեց Հունգարիայի ներկայացուցիչ Ապոր Տոթին։ Հայաստանի հավաքականի անդամներ Գասպար Հայրապետյանը, Էրիկ Հարությունյանը (երկուսն էլ՝ 55 կգ քաշային կարգ) եւ Վահագն Չալյանն (81 կգ) անհաջող հանդես եկան՝ ժամանակից շուտ դուրս մնալով մեդալի համար պայքարից։

1in.am
17-09-2017 13:30