Ովքե՞ր են Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի հավակնորդները

19-09-2017 20:09

Հայտնի են դարձել այն 25 ֆուտբոլիստների անունները, ովքեր պայքարելու են Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման համար: Նշենք, որ մրցանակը կոչվում է «Golden Boy»: Թեկնածուների ցանկում հաղթողի գլխավոր հավակնորդներն են Կիլիան Մբապպեն, Ուսման Դեմբելեն, Ջանլուիջի Դոնարուման և Մարկուս Ռեշֆորդը: Ընդհանուր ցուցակում ընդգրկվել են նաև հետևյալ ֆուտբոլիստները՝ Գաբրիել Ժեզուս (Մանչեսթեր Սիթի), Աարոն Կարիկոլ (Էսպանյոլ), Ժան-Կևին Օգյուստեն (Լեյպցիգ), Ռոդրիգո Բենտակուր (Յուվենթուս), Սթիվեն Բերգվեյն (ՊՍՎ Էյնդհովեն), Դոմինիկ Կալվերտ-Լյուին (Էվերթոն), Ֆեդերիկո Կիեզա (Ֆիորենտինա), Ամադու Դիավարա (Նապոլի), Կասպեր Դոլբերգ (Այաքս), Ջո Գոմես (Լիվերպուլ), Բենյամին Հենրիկս (Բայեր), Բորխա Մայորալ (Ռեալ Մադրիդ), Էմրե Մոր (Սելտա), Քրիստիան Պուլիշիչ (Բորուսիա Դորտմունդ), Ռիս Օկսֆորդ (Բորուսիա Մ.), Դոմինիկ Սոլանկե (Լիվերպուլ), Յուրի Տիլեմանս (Մոնակո), Էնես Ունալ (Վիլյառեալ), Կայլ-Ուոկեր Պիտերս (Տոտենհեմ) և Ալան Սեն-Մաքսիմին (Նիցցա): Նշենք, որ մրցանակը տրվում է իտալական Tuttosport պարբերականի կողմից: Քվեարկությանը մասնացկում են եվրոպական հեղինակավոր պարբերականները:

Lragir.am
19-09-2017 20:09