Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակին են արժանացել թուրք և չինացի մարդու իրավունքների պաշտպանները

20-09-2017 08:33

Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը 2017-ին տրվեց թուրք ականավոր փաստաբան և մարդու իրավունքների պաշտպան Էրեն Քեսքինին ու չինացի այլախոհ արվեստագետ Այ Ուեյուեյին, որը նույնպես պայքարում է մարդու իրավունքների ոտնահարումների դեմ՝ փոխանցում է «Ասպարեզը»:։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ սեպտեմբեր 16-ի գիշերը, «Լյութֆյու Քըրդար» մշակութային կենտրոնում։ Մրցանակները հանձնեցին դատակազմի անդամ՝ գրագետ Մուրատհան Մունկանը ու Տիգրանակերտի փաստաբանական կաճառի ներկայացուցիչ Ահմետ Էոսզմենը։ Չինացի արվեստագետն իր ելույթում ասաց, որ հավատում է այն գաղափարին, որ մարդկությունը մի ամբողջություն է, և ինքը շատ հպարտ է, որ արժանանում է Հրանտ Դինքի նման հանդուգն անձի անունը կրող այս մրցանակին։ Իր հերթին, Քեսքինն ասաց, որ Հրանտ Դինքն իր համար պարզության ու քաջագործության ներկայացուցիչ է։ Այն փաստը, որ իրեն (Դինքին) միլիոնավոր մարդիկ ճանապարհեցին դեպի վերջին հանգրվան՝ նշանակում է վերադարձնել նրա նկատմամբ տածած հարգանքը։ «Հրանտ Դինքի կողմից գործածված «աղավնիի անհանգստություն» հոգեվիճակը բոլորս ենք ապրում հիմա»,- հայտնեց Քեսքինը։

1in.am
20-09-2017 08:33