Նեթանյահուն պահանջել է չեղարկել Իրանի հետ միջուկային գործարքը

20-09-2017 09:09

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից պահանջել է միջազգային հանրությունից «փոխել կամ չեղարկել» միջուկային գործարքը, որը կնքվել է Իրանի հետ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ «Փոխել կամ չեղարկել, վերանորոգել կամ զրոյացնել այն»,-կոչ է արել նա։ Նեթանյահուն հայտնի է որպես համաձայնագրի անհաշտ քննադատ, որը կնքել են 6 խոշոր տերություններն Իրանի հետ։ Իսրայելի կառավարության ղեկավարը հաստատում է, որ այն ոչ միայն օրինականացրել է Իրանի կարգավիճակը որպես ենթամիջուկային տերություն, այլևս թույլ տվել նրան ընդլայնել ազդեցությունը Մերձավոր Արևելքում։ Նրա կարծիքով՝ այդ ամենը տեղի է ունեցել Իրանի վրայից պատժամիջոցների հանման արդյունքում։

1in.am
20-09-2017 09:09