ՖԻՖԱ-ն հնարավոր է տրանսֆերային արգելք դնի Չելսիի վրա

20-09-2017 12:53

Բրիտանական Daily Mail պարբերականը տեղեկացրել է, որ ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել Լոնդոնի Չելսիի նկատմամբ, քանի որ Ռոման Աբրամովիչի թիմը կասկածվում է երիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆերների ժամանակ օրենքների խախտում թույլ տալու մեջ: Նշենք, որ 2007 թվականին լոնդոնյան թիմը նույնպես հայտնվել էր նման իրավիճակում: Այդ ժամանակ ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք էր դրել Չելսիի վրա, սակայն սպորտային վերաքննիչ դատարանը որոշումը չեղյալ էր համարել ի օգուտ թիմի: Նշենք, որ դեպքը կապված է Լիոնի ներկայիս հարձակվող Բերտրան Տրաորեի հետ, ով Չելսի էր տեղափոխվել նախորդ մրցաշրջանի ժամանակ:

Lragir.am
20-09-2017 12:53