Բրյուսելը կարող է զրկվել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը հյուրընկալելուց

20-09-2017 13:03

Բրյուսելը կարող է չընդունել 2020 թվականի Եվրոպայի առաջնության հանդիպումները՝ մարզադաշտի կառուցման խնդիրների հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ազգային մարզադաշտի կառուցման համար խոչընդոտ են հանդիսանում բնապահպանական և շինարարական փաստաթղթերի բացակայությունը: Թղթերի հաստատման և աշխատանքների մեկնարկի համար կպահանջվի մոտ 150 օր, իսկ մարզադաշտի կառուցման համար` 12-18 շաբաթ: 2014 թվականին ՈՒԵՖԱ-ն որոշում ընդունեց, ըստ որի Եվրոպայի 2020 թվականի ֆուտբոլի առաջնությունը կկայանա 13 երկրում:

Lragir.am
20-09-2017 13:03