Մեսսին Իսպանիայի առաջնությունում 4-րդ անգամ պոկերի հեղինակ դարձավ

20-09-2017 13:05

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում առաջատար Բարսելոնան 6-1 հաշվով ջախջախեց Էյբարին: 4 գոլ խփեց Լիոնել Մեսսին, մեկական անգամ էլ աչքի ընկան Դենիս Սուարեսն ու Պաուլինիոն: Մեսսին մի քանի հետաքրքիր վիճակագրություն գրանցեց: Այս մրցաշրջանում նա հարվածին ընդհանուր առմամբ 12 հարված է կատարել և դարձել 8 գոլի հեղինակ: «Նոու Կամպ» մարզադաշտում արգենտինացին իր գոերի քանակը հասցրեց 303-ի: Իսպանիայի առաջնություններում Մեսսին 4-րդ անգամ դարձավ պոկերի հեղինակ: Նշենք, որ Բարսելոնան 5 տուրից հետո 100 տոկոսանոց ցուցանիշով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Lragir.am
20-09-2017 13:05