Ինտերը հնարավոր է վաճառվի նախկին սեփականատիրոջը

20-09-2017 16:09

Իտալական Tuttosport-ը, հղում անելով Telelombardia-ին, տեղեկացրել է, որ Միլանի Ինտերի սեփականատեր ինդոնեզացի Էրիկ Տոխիրը պատրասվում է իրեն պատկանող ակցիաները վաճառել թիմի նախկին սեփականատեր և նախագահ Մասիմո Մորատիին: Տոխիրը վաճառելու է ակցիաները, քանի որ ընդհանրապես չի խառնվում թիմի գործերին: Նշենք, որ 31 տոկոս ակցիաները ամենայն հավանականությամբ գնելու է միլանյան թիմի նախկին նախագահ Մասիմո Մորատին, ով նորից ստանձնելու է պաշտոնը, որը զբաղեցնում էր մինչև թիմի վաճառելը: Նշենք, որ Մորատին Ինտերի նախագահ է եղել 1995-2004 և 2006-2013 թվականների ընթացքում: Նրա օրոք թիմը կարողացել է մի քանի անգամ դառնալ Իտալիայի չեմպիոն, իսկ 2010 թվականին՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Lragir.am
20-09-2017 16:09