Արկադի Անդրեասյանը որակազրկվել է 2 տարով

20-09-2017 18:31

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել է Արկադի Անդրեասյանին: Աայս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Արարատ»-«Գանձասար-Կապան» խաղին «Արարատ» թիմի ավագ մարզիչ Արկադի Անդրիասյանի հեռացման, ոչ մարզական պահվածքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից զրկել 2 տարի ժամկետով: Ինչպես նաև «Արարատ»-ին գրանցվել տեխնիկական պարտություն, «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել է 250000 դրամով: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 6-րդ տուրում «Արարատ»-ը մրցում էր «Գանձասար-Կապան»-ի հետ: Հանդիպման վերջնամասում խաղի գլխավոր մրցավարը հեռացրեց Արկադի Անդրեասյանին, սակայն վերջինս հրաժարվում էր լքել մարզադաշտը և վիրավորում էր մրցավարին:

Lragir.am
20-09-2017 18:31