Ալիեւի դուստրը սելֆիներ էր անում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեայում հոր ելույթի ժամանակ ու ապշահար նայում ինքն իրեն

20-09-2017 20:31

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը լսելու եկել էին նաև նրա ընտանիքի անդամները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գլխավոր ասամբլեայի դահլիճում Ադրբեջանի պատվիրակության տեղերը զբաղեցրել էին այդ երկրի առաջին տիկին, առաջին փոխվարչապետ Մեհրիբան Ալիևան և Ալիևի դուստր Լեյլա Ալիևան: Իլհամ Ալիևի ելույթի ընթացքում Լեյլան լուսանկարներ և սելֆիներ էր անում: Սելֆիներից մեկում էլ նա ապշահար դեմք էր ընդունել:

Lragir.am
20-09-2017 20:31