Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին

20-09-2017 20:44

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին` Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ: «Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին Ձեր երկիրը կրկին պատուհասած հզոր երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ: Վստահ եմ, որ Մեքսիկայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել արհավիրքի հետևանքները: Կիսելով Ձեր և Մեքսիկայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ մաղթում եմ վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

1in.am
20-09-2017 20:44