Նավթի գինն ապրիլի 13-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 56 դոլարը

20-09-2017 21:39

Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի արժեքն ապրիլի 13-ից գերազանցել է մեկ բարելի դիմաց 56 դոլարը՝ հիմնվելով նավթի արդյունահանման կրճատման վերաբերյալ ՕՊԵԿ-ի և այլ երկրների գործարքի լավատեսական հեռանկարների վրա։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։ Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.87 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 56.19 դոլարի։ WTI ամերիկյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.46 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 50.63 դոլարի։ Թրեյդերները լավատեսությամբ են հետևում գերհագեցած նավթային շուկաներում իրավիճակի կայունացման «ՕՊԵԿ+»-ի փորձերին։ Ավելի վաղ Իրաքի նավթաարդյունահանման հարցերով նախարար Ջաբար ալ-Լաիբին հայտարարել էր, որ Իրաքն ու մի քանի այլ երկրներ կարծում են, որ անհրաժեշտ է կրճատել արդյունահանումը ևս մոտ 1 տոկոսով։

1in.am
20-09-2017 21:39