Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

20-09-2017 23:11

Մեքսիկայում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը: Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: 7.1 մագինտուդով երկրաշարժի զոհ է դարձել 225 մարդ՝ ըստ պաշտոնական վերջին տվյալների: Փլատակների տակ դեռևս մարդիկ են հայտնաբերվում: Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին ցավակցական հեռագիր է հղել նաև Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը:

1in.am
20-09-2017 23:11