Ոստիկանները Հրազդանի կիրճից բերման են ենթարկել հետախուզվող երկու անձի

20-09-2017 23:31

ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները սեպտեմբերի 19-ին, ժամը 18.30-ին Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Ջանիկ Վ.-ին, որը սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: Ինչպես  տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, սեպտեմբերի 19-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Ու.-ին, որը սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

1in.am
20-09-2017 23:31