Բաքվում ինձնից խոստովանություն են ուզել՝ Հայաստանի և ՌԴ-ի հատուկ ծառայությունների հետ աշխատանքի մասին. Լապշին

21-09-2017 14:53

Բաքվում բանտից համաներմամբ ազատ արձակված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը Live Journal-ի իր բլոգում պատմել է, թե ինչպես են ադրբեջանցի գեներալներն ու գնդապետերը փորձել իրենից անկեղծ խոստովանություն ստանալ ընդդեմ Ադրբեջանի հայկական և ռուսական հատուծառայությունների հետ համագործակցության մասին։ «Ադրբեջանում ինձնով զբաղվել են այդ անդրկովկասյան հանրապետության լավագույն քննիչները՝ գնդապետ Քամալ Թալիբովը, գնդապետ Վուգար Նասիբովը, քննչական վարչության պետ, գեներալ Իլդար Ահմեդովը և գլխավոր դատախազի տեղակալ, նույնպես գեներալ Ռուստամ Ուսուբովը։ Նրանք ամեն կերպ ինձ համոզում էին, որ Հայաստանի և Ռուսաստանի հատուկծառայությունների հետ աշխատանքի մասին անկեղծ խոստովանությունը միայն կմեղմացնի իմ ճակատագիրը։ Այդքան անհեթեթություն և բացահայտ մեղադրանքներ Ռուսաստանի հասցեին ես նույնիսկ չէի սպասում լսել»,-գրել է Լապշինը։ Բլոգերը նաև նշել է, որ Ադրբեջանի իշխանություններն այդ բարձրաստիճան իրավապահներին դրել են «լրիվ հիմարի» դրության մեջ՝ պահանջելով գտնել հօգուտ Հայաստանի լրտեսության ապացույցներ։

1in.am
21-09-2017 14:53