Ժամանակս չի ներում, այդ պատճառով հրաժարական եմ ներկայացնում․ Արթուր Բաղդասարյան

21-09-2017 15:33

Ինչպես ակնկալվում էր «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ժամեր առաջ ստորագրեց ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։ «Ես 4 տարի աշխատել և ամեն բան արել եմ վոլեյբոլի ֆեդերացիայի համար, մեծ ֆինանսներ եմ տրամդրել։ Կապեր եմ ստեղծել Ռուսաստանի և Եվրոպայի հետ։ Բայց այլևս չեմ կարող շարունակել աշխատել ֆեդերացիայի հետ, ժամանակս չի ներում։ Այդ իսկ պատճառով հրաժարական եմ ներկայացնում։ Կարծում եմ՝ քիչ բան չեմ արել վոլեյբոլի համար։ ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար դիմել էր միայն 1 հոգի՝ ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչ Մորադյանը։ Այսուհետ ՀՀ վոլյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը կստանձնի Հրաչ Մուադյանը ։ Ժողովին ներկա են եղել օլիմպիական կոմիտեից ներկայացուցչներ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը և այլոք։ Հրաչյա Մուրադյանը խոստացավ, որ ամեն բան կանի վոլեյբոլի զարգացման համար։

1in.am
21-09-2017 15:33