Մարզպետները մեկ ամսում հաշվետվություն պետք է ներկայացնեն. վարչապետ

22-09-2017 13:22

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության հերթական նիստին իր հանձնարարականներից մեկով հիշեցրեց նախկինում տված՝ հանրությանը հաշվետվություններ ներկայացնելու իր հանձնարարականը՝ կապված կառավարության աշխատանքի հետ: «Քանի որ հանձնարարել էինք ամփոփել 8 ամսվա ու մեկ տարվա աշխատանքը, այս հանձնարարականն ուղղում ենք նաև ՀՀ մարզպետներին՝ հանրությանը ներկայացնել հաշվետվություն»,-ասաց վարչապետը:

1in.am
22-09-2017 13:22