Հայ բռնցքամարտիկներն այսօր կպայքարեն քառորդ եզրափակչում

22-09-2017 15:22

Բռնցքամարտի ավագ տարիքային պատանիների Հայաստանի հավաքականը մասնակցում է Բուլղարիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությանը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացիցչը տեղեկացրեց, որ Հայաստանը ներկայացնող 13 մարզիկներից միայն 3-ին է հաջողվել շարունակել պայքարը։ Այսօր` քառորդ եզրափակչում, ռինգ դուրս կգան Հայաստանի հավաքականի 3 անդամներ՝ 46 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 50 կգ քաշային Արթուր Շախպազյանը և 54 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։ Հայ բռնցքամարտիկներն այսօր հաղթելու դեպքում առնվազն բրոնզե մեդալ կապահովեն։      

1in.am
22-09-2017 15:22