Երեւանի համալսարանի ռադիոֆիզիկոսները հետազոտում են նանոաշխարհը պլազմոնային ռեզոնատորներով

23-09-2017 10:35

Երեւանի պետական համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտում են նանոմասնկիկները՝ պլազմոնային ռեզոնատորների օգնությամբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, Երեւանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Հովհաննես Արոյանը, Երեւանում անցնող նանոտեխնոլոգիաների հայ- իրանական ֆորումի ժամանակ։ Պլազմոնային ռեզոնատորները օգտագործվում են քվանտային մասնկիների հետազոտության համար։ Պլազմոնները էլեկտրոններ են հաղորդիչներում՝ օրինակ մետաղներում, որոնք տատանվում են իրենց նյութի բյուրեղյա վանդակի համեմատ։ Նման ռեզոնատորի ներսում ատոմի կամ քվանտային կետի ճառագայթման ինտենսիվությունը բարձրանում է։ Հետեւաբար դրանց հետեւելը հեշտանում է։ «Մենք ծրագրում ենք նաեւ նյութի կենսաքիմիական միկրոալիքային սենսորներ ստեղծել, որտեղ կազմը որոշվում է ռեզոնանսային հաճախության տատանումներով։ Այս մեթոդն արդեն օգտագործվում է, բայց մենք ուզում ենք այն փորձարկել գերփոքր մեծությունների վրա»,- նկատեց Արոյանը։ ԵՊՀ ֆիզիկոսների հետազոտություններն իրականացնում են Ենի Ֆրրիդրիխ Շիլլերի համալսարանի հետ համատեղ։ Նանոտեխնոլոգիաների հայ- իրանական ֆորումն անցնում է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության, Իրանի Նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի, ԵՄ-ի EU4Business ծրագրի, նաեւ ՄԻջազգային համագործակցության հարցերով գերմանական միության (GIZ) աջակցությամբ։ 

news.am
23-09-2017 10:35