Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ

23-09-2017 00:10

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։ Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ արվեց Հայաստանի և արաբական պետությունների միջև համագործակցությանը։ Երկուստեք նշվեց հայ-արաբական հարաբերությունների ավանդական ջերմ բարեկամական բնույթը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի շուրջ։

news.am
23-09-2017 00:10