ԱՄԷ-ն կողմ է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողությունը խստացմանը

23-09-2017 13:33

Միացյալ Արաբական Էմիրությունները կողմնակից է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողության խստացմանը, քանի որ նա խախտում է պայմանավորվածությունը «վեցնյակի» հետ՝ իրականացնելով հրթիռային փորձարկումներ: Այս մասին հայտարարել է արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդուլահ բին Զայեդ Ալ Նահյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրից հետո երկու տարի է անցել, սակայն տարածաշրջանում նրա թշնամական վերաբերմունքը չի փոխվել, ինչպես իր միջուկային հավակնությունները: Նա շարունակում է զարգացնել բալիստիկ հրթիռները եւ իրականացնել դրանց փորձարկումը: Այդ պատճառով մենք կողմ ենք Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողության խստացմանը», - ասել է ԱԳ նախարարը:

news.am
23-09-2017 13:33