Կռվի ամենաթեժ օրերին էլ դպրոցներում դասերը շարունակվել են. սիրիահայ պատգամավոր

23-09-2017 14:37

Նույնիսկ ամենաթեժ մարտերի օրերին Սիրիայի հայկական դպրոցներում դասերը շարունակվել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմեց Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը: Հալեպի Կարին Եփփե վարժարանը (անվանակոչվել է դանիացի մարդասերի անունով, որը փրկում ու խնամում էր Ցեղասպանությունից հալածվածներին) անդադար գործել է, եւ միայն ամենածանր օրերին է տեղափոխվել ազգային Գյուլբենկյան վարժարանի շենք: «Կարին Եփփե վարժարանն արդեն վերադարձել է իր շենք, իսկ մի քանի մանկապարտեզներ դեռ Գյուլբենկյան վարժարանի շենքում են»,- ասաց պատգամավորը:

news.am
23-09-2017 14:37