Ռեժիսոր Մարտին Սկորսեզեն առաջին անգամ կինոարվեստի առցանց դասընթաց կսկսի

23-09-2017 17:04

Ռեժիսոր Մարտին Սկորսեզեն մտադիր է կինոարվեստի առցանց դասընթացներ սկսել, հաղորդում է Variety ամսագիրը: Ռեժիսորը նախատեսսում է արդեն 2018 սկզբից MasterClass ինտերնետային հարթակի միջոցով դասընթացներ անցկացնել: Վիդեոդասընթացների կուրսի արժեքը 90 դոլար է լինելու, որի դեպքում 20 դասախոսություններից անսահմանափակ օգտվելու հանարվորություն է տրվում: Նախնական գրանցումը սկսվելու է սեպտեմբերի 22-ից: Սկորսեզեն մանրամասն պատմելու է իր նկարահանած ֆիլմերի մասին և կիսվելու է նկարահանելու իր մոտեցման մասին: Նրանք, ովքեր կվճարեն դասախոսությունների ամբողջ կուրսի համար, հնարավորություն կունենան ներբեռնել յուրաքանչյուր դասընթացի կարճ տեսագրությունը եւ լրացուցիչ նյութեր: Բացի այդ յուրաքանչյուրը կկարողանա տեսանյութով հարց ուղղել ռեժիսորին, որոնցից մի քանիսին նա ավելի ուշ պատասխան կտա:

news.am
23-09-2017 17:04