Բաքվում հայ պատգամավորներին թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք

23-09-2017 17:38

Բաքվում Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին մասնակցող ՀՀ ԱԺ պատգամավորներին թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք։ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը նկար է հրապարակել եւ գրել. «Սա նախկին հայկական եկեղեցին է Բաքվում, որը չի գործում։ Այն պատկանում է Ադրբեջանի նախագահի գրադարանին։ Եկեղեցու տարածքը եւ շենքը փակ է։ Մեր պատվիրակները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել եկեղեցու տարածք»։

news.am
23-09-2017 17:38