Բելգորոդից հայ գործարարի ընկեությունը Նորվեգիայում նավթի հետախուզման համար շափյուղյա դետալներ է արտահանում

24-09-2017 01:00

Վերջին 10 տարիների ընթացքում շափյուղայի համաշխարհային շուկան գնալով էլ ավելի է ընդարձակվել: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում ասաց «Տեխսապֆիր» ռուսական ընկերության հիմնադիր և տնօրեն Մարտիկ Հովսեփյանը: Եթե 2000-ականների կեսերին հարցն այն էր, թե աշխարհում ով կարող է արտադրել արհեստական շափյուղա, այժմ, թե ով է ստեղծում ավելի   էժան. Գները նվազել են 350-400 տոկոսով: Եթե նախկինում սարքեր արտադրողները շափյուղյա դետալները դիտարկում էին ամենավերջում, ապա հիմա այդպես չէ, նշում է Հովսեփյանը: Ընկերությունն արտադրում է սինթետիկ շափյուղա և վաճառում դրանք օպտիկական սարքեր, միկրոսխեմաներ, վիրաբուժական սարքեր և այլն արտադրողներին: Ընկերությունը գործում է ռուսական շուկայում (արտադրությունը գտնվում է Բելգորոդում), ինչպես նաև արտահանվում է Եվրոպա և Իսրայել: Փոքր ծավալներով վաճառք է իրականացվում Հայաստանում, որտեղ մի շարք ընկերություններ արտադրում են շափյուղյա օպտիկական սարքեր: Հայաստանի հետ աշխատանքային համագործակցության այլ բնագավառ կարող է դառնալ ածխածնի նանոխողովակների հետ փորձարկումը, ինչը մեծացնում է նյութերի ամրությունը: Շափյուղայի հետ կապված այդ փորձերը  քննարկվում են հայ գիտնականներից մեկի հետ: Որոշ մասեր ընկերությունն արտադրում է ինքնուրույն, ներառյալ օդանավի քթամասի և նավթային զոնդերի գմբեթների համար մասերը: Վերջինս ձեռք է բերվում նորվեգական արտադրողների կողմից, որոնք արտադրում են ծովային հետախուզության սարքեր: Հաջորդ տարի ընկերությունը ցանկանում է ընդլայնել պատրաստի արտադրատեսակների շարքը և հրավիրել նոր մասնագետներ: «Մեզ մոտ աշխատում են թե՛ տեղացի մասնագետներ, թե՛ մասնագետներ՝ հրավիրված Հայաստանից»,- ավելացրեց Հովսեփյանը:

news.am
24-09-2017 01:00