Շնորհակալ ենք Ձեր սատարման ու սրտացավության համար. Արմեն Աշոտյան

24-09-2017 13:48

Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը Facebook-ում հրապարակել է իր եւ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի տեսաձայնագրությունը Թբիլիսիից: Դրանում նա շնորհակալություն է հայտնում սատարման ու սրտացավության համար։ «Հիմա գտնվում ենք Թբիլիսիում, շնորհակալ ենք Ձեր սատարման ու սրտացավության համար»,- տեսաձայնագրություն ասում է Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը Բաքվում մասնակցում էին Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին:  

news.am
24-09-2017 13:48