Նալբանդյանը հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը. խոսվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին

24-09-2017 14:30

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակության հետ՝ դեսպան Պետեր Ռոզենբլատի գլխավորությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Զրույցի ընթացքում արծարծվել են մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրներ։ Էդվարդ Նալբանդյանն Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող քայլերը։

news.am
24-09-2017 14:30