Հայաստանի եւ Ինդոնեզիայի ԱԳ նախարարները Նյու Յորքում հանդիպմանն անդրադարձել են մի շարք հրատապ միջազգային խնդիրների

24-09-2017 15:04

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին հանդիպել է Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերջին շրջանում հայ-ինդոնեզական հարաբերություններում արձանագրված ակտիվությունը, բարձր մակարդակի փոխայցելությունները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունների անցկացումը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ: Հայաստանի եւ Ինդոնեզիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են մի շարք հրատապ միջազգային խնդիրների։

news.am
24-09-2017 15:04