ԻՀՊԿ ցամաքային ուժերը զորավարժություն են անցկացնում Իրանի հարավարեւմտյան սահմանին

24-09-2017 15:19

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը զորավարժություն են անցկացնում Իրանի հարավարեւմտյան սահմանին, փոխանցում է PressTV-ն: Նշվում է, որ զորավարժությունները Պաշտպանության սրբազան շաբաթվա շրջանակում անցկացվող միջոցառումների մասն են, որոնք նշանավորում են 1980 թվականին Իրանի եւ Իրաքի միջեւ պատերազմը: Զորավարժությունները ներառում են հրետանային, տանկային եւ օդադեսանտային ստորաբաժանումները:

news.am
24-09-2017 15:19