Վենեսուելայի նախագահը ծրագրում է Ռուսաստան այցելել

24-09-2017 16:40

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ծրագրում է Ռուսաստան այցելել հոկտեմբերի սկզբին եւ մասնակցել Ռուսական էներգետիկ շաբաթին: «Վենեսուելայի նախագահը, հնարավոր է, Ռուսաստան կայցելի հոկտեմբերի սկզբին»,- հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում լավատեղյակ աղբյուրին: Նա հավելել է, որ «Մադուրոյի այցը հավանաբար, կհամընկնի հոկտեմբերի 3-7-ը նախատեսված Ռուսական էներգետիկ շաբաթին, որին Վենեսուելայի նախագահը կմասնակցի, եթե ժամանի»: Հոկտեմբերին նախատեսված այցը կընթանա Վենեսուելայում Ազգային հիմնադիր ժողովի ընտրություններից հետո ներքաղաքական բնույթի խնդիրների եւ Կարակասի ու Վենեսուելայի միջեւ հարաբերությունների լարվածության համատեքստում: Այս շաբաթ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի «շրջանակում» ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել էր Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասի հետ: «Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի կողմից ցանկացած գործողության տարբերակին, չենք բացառում նաեւ ռազմական տարբերակը: Մենք գիտենք, որ կարող ենք հույս դնել Ռուսաստանի վրա: Մենք բարեկամներ չենք, մենք եղբայրներ ենք»,- հանդիպման ժամանակ ասել էր Վենեսուելայի ԱԳ նախարարը:

news.am
24-09-2017 16:40