Թուրքիայի եւ Իրանի նախագահները մտահոգություն են հայտնել Իրաքյան Քուրդիստանի անկախության առաջիկա հանրաքվեի առիթով

24-09-2017 23:01

Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը եւ Հասան Ռոհանին հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն են հայտնել Իրաքյան Քուրդիստանի անկախության առաջիկա հանրաքվեի հետ կապված: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը: «Երկու առաջնորդները նշել են, որ հանրաքվեն տարածաշրջանում քաոսի կհանգեցնի, նրանք ընդգծել են այն կարեւոր նշանակությունը, որ տալիս են Իրաքի տարածքային ամբողջականությանը»,- նշված է հայտարարության մեջ: 

news.am
24-09-2017 23:01