Նավթի համաշխարհային գները նվազում են

25-09-2017 10:30

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին վկայում են վաճառքի տվյալները, փոխանցում է Gazeta-ն։ Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,28 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 50,52 դոլարի։  ICE Futures լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները նոյեմբերյան մատակարարումներով նվազել են 0,12 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 56,79 դոլարի։

news.am
25-09-2017 10:30