Քուրդիստանի հանրաքվեն որեւէ իրավական ուժ չի ունենալու․ Թուրքիայի ԱԳՆ

25-09-2017 11:05

Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին հայտարարություն է ատարածել Իրաքի Քուրդիստանի անկախության հանարքվեի հետ կապված։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի հանրաքվեն իրավական ուժ չունի թե միջազգային իրավուքների, թե Իրաքի Սահմանադրության տեսանկյունից։ «Թուրքիան չի ճանաչում որեւէ իրավական հիմքից զուրկ այդ հանրաքվեն։ Թուրքիան միջազգահին իրավունքից եւ Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրինագծից բխող հնարավորությունների սահմաններում պաշտպանել է ազագյին շահերը»,-նշվել է հայտարարության մեջ։ Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Իրաքի Քուդիստանի ինքնավար հատվածում անկախության հանարքվե է տեղի ունենում։

news.am
25-09-2017 11:05