Թուրքիայի ԱԳՆ-ը Քուրդիստանում գտնվող քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր վտանգների մասին

25-09-2017 00:39

Թուրքիայի ԱԳՆ-ն Իրաքի Քուրդիստանում ընթացող անկախության հանրաքվեի հետ կապված այնտեղ գտնվող Թուրքիայի քաղաքացիների համար հայտարարություն է արել։ Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ Իրաքի Քուրդիստանում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արվել լքել ինքնավար տարածքը եւ տեղափոխվել անվտանգ վայր։ Նշվել է, որ հանրաքվեի ժամանակ ինքնավար հատվածում գտնվող ահաբեկչական տարրերը կարող են վտանգ ներկայացնել Թուրքիայի քաղաքացիների համար։ Հայտարարության մեջ նաեւ խորհուրդ է տրվել անհրաժեշտության դեպքում դիմել թուրքական հյուպատոսություններ։

news.am
25-09-2017 00:39