Կրասնոդարի երկրամասում մարդակերների ընտանիք է ձերբակալվել

25-09-2017 13:46

Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է Կրասնոդարի երկրամասում մարդակերների ընտանիքի ձերբակալության լուրերը։ Այս մասին հայտնում է «ՆՏՎ»–ն՝ վկայակոչելով գերատեսչությունում իր աղբյուրները։ Հաղորդվում է, որ մի քանի օր առաջ  Կրասնոդարում կնոջ մարմնի մասերով դույլ են գտել։ Այդ ժամանակ իրավապահ մարմինները ձերբակալել էին 35-ամյա մի տեղաբնակի։ Ոստիկանությունը կասկածյալին հայտնաբերել էր այն բանից հետո, երբ բանվորներից մեկը փողոցում հեռախոս էր գտել, որտեղ մարդու կտրված մարմինների նկարներ էին եղել։ Այս պահին ՔԿ աշխատակիցները հաստատել են միայն մեկ մարդու սպանության փաստը, սակայն հեռուստաալիքի տվյալներով՝ մարդակերների ընտանիքը տարածաշրջանում կարող էր հանցագործություններ կատարել 1999-ից ի վեր։

news.am
25-09-2017 13:46