Brent նավթի գինը մարտի 1-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 57 դոլարը

25-09-2017 14:18

Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում բարձրացել է 0.2 տոկոսով և հասել մեկ բարելի դիմաց 57.01 դոլարի։ Վերջին անգամ այդ տեսակի նավթի մեկ բարելի արժեքը 57 դոլարի նշագծից վեր է գտնվել 2017 թվականի մարտի 1-ին։ 56 դոլարի շեմը Brent-ը գերազանցել էր սեպտեմբերի 20-ին։ WTI ամերիկյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.24 տոկոսով՝ հասնելով 50.54 դոլարի։

1in.am
25-09-2017 14:18