Իմ այցը պայմանավորված է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կրթության եւ գիտության ոլորտում կապերի ամրապնդմամբ. Օլգա Վասիլեւա

25-09-2017 14:13

Իմ պաշտոնական այցը պայմանավորված է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կրթության եւ գիտության ոլորտում կապերի ամրապնդմամբ։ Այս մասին սեպտեմբերի 25-ին Երեւանում լրագրողներին ասել է ՌԴ կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլեւան։ Նա նշել է, որ իր այցը միայն դրանով է պայմանավորված եւ որեւէ այլ նպատակ չի հետապնդում։ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն էլ հավելեց, որ կողմերը պայմանավորվել են ուշադրություն դարձնել բնական գիտությունների եւ ինժեներա–տեխնիկական ոլորտում մասնագետներ պատրաստելու վրա։ «Մեր գործընկերները՝ մասնավորապես Դուբայում եւ այլ կենտրոնների գիտական հաստատություններում կսկսեն սերտորեն կհամագործակցեն մեզ հետ»,– ասել է Մկրտչյանը։

news.am
25-09-2017 14:13