2019 թվականից Ֆինանսների նախարարությունն ուզում է բյուջետային եկամուտների հաշվարկի էլեկտրոնային համակարգ ներդնել

25-09-2017 14:14

2019 թվականից ՀՀ Ֆինանսների նախարարությունն ուզում է բյուջետային եկամուտների հաշվարկի էլեկտրոնային համակարգ ներդնել։ Այս մասին սեպտեմբերի 25-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Ֆիննախի աշխատակիցները կարող են գործարքներ իրականացնել պլանային ծախսերի (օրինակ, ծերանոցի մեկ բնակչի համար հաստատված ծախսերի կամ գյուղացիներին սուբսիդավորելու  մասին) միասնական բազայով: Այդ համակարգը կինտեգրվի տվյալների այլ պետական բազաներին։

news.am
25-09-2017 14:14