Գյումրիում 15-ամյա տղան ինքնասպանության փորձ է արել

25-09-2017 14:52

Շիրակի մարզում նախօրեին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել. 15-ամյա տղան փորձել է կյանքին վերջ տալ՝ լոգարանում շեղբով կտրելով դաստակի վերին հատվածը: NEWS.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ինքնասպանության փորձի վերաբերյալ ահազանգ ունեն: Կատարվում է քննություն: Ըստ Shamshyan.com-ի՝ դեռահասը նման քայլի է դիմել՝ փորձելով ապացուցելով ընկուհուն, թե որքան է նրան սիրում:

news.am
25-09-2017 14:52