«Գազպրոմի» Տնօրենների խորհուրդը հավանություն է տվել թուրքական Botas-ի հետ ՀՁ-ին մասնակցությանը

25-09-2017 14:29

«Գազպրոմի» Տնօրենների խորհուրդը հավանություն է տվել 50 տոկոսով ընկերության մասնակցությանը TürkAkım Gaz Taşıma A.Ş. եւ Botas համատեղ ձեռնարկությանը: Համաձայնեցնել համատեղ նախագծային TürkAkım Gaz Taşıma A.Ş. ընկերության 50 տոկոս բաժնեթղթերի «Գազպրոմի» ձեռքբերումը, յուրաքանչյուրը 1000 թուրքական լիր նվազագույն արժողությամբ, ընդհանուր 50 հազար տուրքական լիր արժողությամբ, որը կազմում է համատեղ նախագծային TürkAkım Gaz Taşıma A.Ş. ընկերության կանոնադրական կապիտալի 50 տոկոսը, 50 հազար թուրքական լիր գնով դրամական միջոցներով վճարելով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Գազպրոմի» եւ  Botas-ի միջեւ պարիտետային հիմքով համատեղ ձեռնարկության ստեղծումն անհրաժեշտ է «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ճյուղի ցամաքային մասի կառուցման համար: Առաջին ճյուղի կառուցումը, որը նախատեսված է միայն Թուրքիայի սպառման համար, մեկնարկել է հունիսի վերջին: Սեպտեմբերի 20-ին հայտնի է դարձել, որ «Գազպրոմը» «Թուրքական հոսքի» ֆինանսավորումը կրկնապատկում է:

news.am
25-09-2017 14:29