Դոլարի փոխարժեքը կայուն է, եվրոն էժանացել է շուրջ 5,5 դրամով

25-09-2017 16:16

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կազմել է 477.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.01 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 646.20 դրամ (նվազել է 2.04 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 567.97  դրամ (նվազել է 5.63 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.33 դրամ (աճել է 0.02 դրամով): Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 260.42 դրամ, ոսկի՝ 19,852.08 դրամ, պլատին՝ 14,334.8 դրամ։ Սեպտեմբերի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

news.am
25-09-2017 16:16