Վրաերթեր Երեւանում, Արագածոտնում ու Արարատում. Տուժել է 7 մարդ, որից մեկը 5 տարեկան երեխա է

25-09-2017 16:30

Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 50-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 22.15-ին, Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 1 հասցեի մոտ իրեն վրաերթի է ենթարկել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Ձեռնարկվում են միջոցառումներ «Օպել»-ի վարորդի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.40-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Քաջազնունու փողոցի թիվ 2/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Ալագյազ ճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 21.15-ին, վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շիրակի փողոցի եւ Շիրակի 4-րդ նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 23-ին, ժամը 8.30-ի սահմաններում, «Աուդի Ա-4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դարբնիկ գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 3 տան դիմաց վրաերթի է ենթարկել 79 եւ 67 տարեկան երկու տղամարդու, որոնք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

news.am
25-09-2017 16:30