Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

25-09-2017 16:49

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների այս տեղեկությունը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այո, տեղի է ունեցել զրույց»,- ասել է նա: Այն, որ 2 առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, երկուշաբթի հայտնել էր թուրքական Akhaber հեռուստաալիքը:

news.am
25-09-2017 16:49