Մոտոցիկլետը գիշերով հարվածել է պատին. վարորդը գլխուղեղի վնասված է ստացել եւ ի վիճակի չէ խոսել

25-09-2017 17:11

«Շտապօգնության» կայանից սեպտեմբերի 23-ի առավոտյան ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի վնասվածք հարցականով, ճակատոսկրի կոտրվածք հարցականով, ճակատային շրջանի սալջարդ վերք ձախից, դեմքի բազմաթիվ քերծվածքներ, աջ եւ ձախ ակնակապիճների փափուկ հյուսվածքների սալջարդ, այտուց, կապտուկ հարցականով, ձախ ձեռնաթաթի եւ նախաբազկի քերծվածքներ» ախտորոշմամբ Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցի ապակու գործարանի դիմացի ավտոտեխսպասարկման կայանի մոտից շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա օտարերկրյա քաղաքացի: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տղամարդը նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, առանց հաշվառման համարանիշների իր «GPR 50» մոդելի մոտոցիկլետով Արմավիր-Երեւան ճանապարհը երթեւեկել է երթեւեկությանը հակառակ ուղղությամբ, 2-րդ կմ-ին, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթեւեկելի հատվածից, հարվածել պատին՝ ստանալով նշված մարմնական վնասվածքները: Կատարվում է քննություն:

news.am
25-09-2017 17:11